ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Բազմամարդ բողոքի ցույց նախագահի նստավայրի դիմաց

Բազմամարդ բողոքի ցույց նախագահի նստավայրի դիմաց
15.01.2015 | 12:30

ՀՀ նախագահի նստավայրի առջև բազմամարդ բողոքի ցույց է եղել. ցուցարարները պահանջել են Հայաստանի իշխանություններից անհապաղ միջոցներ ձեռնարկել Գյումրու ոճրագործության մեջ կասկածվող ռուս զինվորականին Հայաստանի իրավապահներին փոխանցելու ուղղությամբ։ Տասնյակ ոստիկաններ պատ կազմած ցուցարարներին թույլ չեն տալիս անցնել մայթը՝ բողոքի ակցիան շարունակելու համար։

Դիտվել է՝ 1709

Մեկնաբանություններ