ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Մանվել Գրիգորյանը Լեռնային Ղարաբաղում է

Մանվել Գրիգորյանը Լեռնային Ղարաբաղում է
05.02.2015 | 12:07

Լեռնային Ղարաբաղում է ԵԿՄ պատվիրակությունը` միության նախագահ Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ: Նա հանդիպել է Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի և վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ:
Պատվիրակության հետ Բակո Սահակյանի հանդիպման ժամանակ քննարկվել են սահմաններում տիրող իրավիճակի, բանակ-հասարակություն կապի, ԵԿՄ-ի և Արցախի ազատամարտիկների միության գործակցությանը վերաբերող հարցեր: ԼՂՀ նախագահը կարևորել է ԵԿՄ-ի անդամների պարբերական այցելությունները Ղարաբաղ և սահմանագիծ՝ նշելով, որ նրանք նպաստում են հայրենիքի պաշտպանների տարբեր սերունդների միջև ամուր կապերի պահպանմանն ու զինվորական ավանդույթների ամրապնդմանը:
Վարչապետ Արայիկ Հարությունյանը հանդիպման ժամանակ բարձր է գնահատել երկրապահ կամավորականների մեծ ներդրումը ղարաբաղյան պատերազմի հաղթանակում, զինադադարից հետո նրանց պարբերական այցելությունները և ազատամարտիկների ու դիրքապահ զինվորների հետ մշտական կապը:
Մանվել Գրիգորյանը հայտարարել է, որ երկրապահները մշտապես պատրաստակամ են մասնակցել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության ու շենացման գործին: ԵԿՄ-ի նախագահն ասել է, որ «յուրաքանչյուր հայ պետք է իր նպաստը բերի հայրենիքի այս հատվածի բարգավաճման գործին՝ Արցախը դիտարկելով որպես Հայաստանի հարատևման երաշխիք»:

Դիտվել է՝ 622

Մեկնաբանություններ