ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Մոսկվայում ավարտվել են Պուտին - Մերկել - Օլանդ բանակցությունները

Մոսկվայում ավարտվել են Պուտին - Մերկել - Օլանդ բանակցությունները
07.02.2015 | 15:42

Կրեմլում ավարտվել են Մերկել - Օլանդ - Պուտին բանակցությունները, արյունքների մասին առայժմ հայտարարություններ չկան: Russia Today-ը հայտնում է, որ երկարատև բանակցություններից հետո առաջնորդները գնացել են ընթրելու և հայտնի չէ` որևէ հայտարարություն կլինի, թե ոչ: ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը ասել էր, որ հանդիպումն անցկացվում է «դեմ -դիմաց» ձևաչափով՝ փակ դռների հետևում, առանց պատվիրակությունների և փորձագետների:
Ավելի վաղ տարբեր լրատվամիջոցներ գրել էին, թե Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդների Մոսկվա այցի իրական նպատակն է` ՈՒկրաինայի հարցով պայմանավորվածություն ձեռք բերել Պուտինի հետ, որը կկանխեր ամերիկյան միջամտությունը: Եվրոպացի առաջնորդները, ըստ ԶԼՄ-ների, շատ վտանգավոր են համարում ՈՒկրաինային զինելու ԱՄՆ-ի պատրաստակամությունը:
Ավելի ուշ ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը ասել է, որ աշխատանք է տարվում ուկրաինական ճգնաժամի կարգավորման հնարավոր փաստաթուղթը պատրաստելու ուղղությամբ: «Ներկայումս աշխատանք է տարվում մինսկյան պարտավորությունների հիման վրա հնարավոր համատեղ փաստաթուղթը պատրաստելու ուղղությամբ։ Փաստաթուղթը կպարունակի ՈՒկրաինայի նախագահի առաջարկները, և Ռուսաստանի նախագահի՝ այսօր ձևակերպած առաջարկները, որպեսզի ներկայացվեն հակամարտության բոլոր կողմերին»,- ասել է Պեսկովը։ Նա հավելել է, որ այդ աշխատանքի արդյունքները կամփոփվեն կիրակի, «եռյակի» և ՈՒկրաինայի նախագահի հեռախոսազրույցում։

Դիտվել է՝ 938

Մեկնաբանություններ