ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Վիկտորիա Նուլանդի այցի հետևանքերը

Վիկտորիա Նուլանդի այցի հետևանքերը
20.02.2015 | 12:30

Կառավարությունը երեկվա նիստում հավանություն տվեց Որոտանի ՀԷԿ-երի համալիրը «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» ընկերությանը վաճառքի պայմանագրի լրամշակված տարբերակին: Ամերիկյան ընկերության հետ մեկ տարի առաջ էր պայմանագիր կնքվել Որոտանի կասկադի վաճառքի մասին, սակայն գործարքը քննադատվեց Հայաստանում, ինչը կառավարությանը ստիպեց փոփոխություններ կատարել պայմանագրում:

Դիտվել է՝ 971

Մեկնաբանություններ