ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

ՆՏՎ-ն աշխատանքից հեռացրել է Երևանում աշխատող թղթակցին ու օպերատորին

ՆՏՎ-ն աշխատանքից հեռացրել է Երևանում աշխատող թղթակցին ու օպերատորին
27.06.2015 | 01:26

Երևանում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ցույցերը լուսաբանող ռուսական ՆՏՎ հեռուստաընկերության թղթակիցն ու օպերատորն այսօր զրուցել են ցուցարարների հետ: Անաստասիան ասել է, որ իրեն աշխատանքից ազատել են, քանի որ ուղիղ եթերում ցուցարարները իր խմբագրության համար անընդունելի բովանդակությամբ պաստառներ են պահել: Ցուցարարները ներողություն են խնդրել ակամայից աղջկան ու օպերատորին վնասելու համար, սակայն նշել են, որ պաստառները, որոնցում ռուսական լրատվամիջոցներին «ուղարկում են համապատասխան ուղիով», ստեղծվել են ռուսական մամուլի աշխատանքի պատճառով: ՆՏՎ-ի օպերատորը հեռանալիս «հիշեցրել է»՝ առանց Ռուսաստանի մեկ օր էլ չեք ապրի: Ռուսական լրատվամիջոցները ու հատկապես պետական ալիքները էլեկտրաէներգիայի թանկացման երևանյան ցույցում արդեն քանի օր է ԱՄՆ գործակալներ են որոնում:

Դիտվել է՝ 913

Մեկնաբանություններ