Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Գործող սակագնից 50 տոկոսով էժան

Գործող սակագնից 50 տոկոսով էժան
11.09.2015 | 00:10

Վերջապես արևային էներգիան արժանացավ հայրենի կառավարության ուշադրությանը։ «Վերականգնվող էներգետիկայի ոլորտը գնալով պետք է զարգացնենք։ Յուրաքանչյուր անձ, փոքր և միջին ձեռնարկատեր կարող է իր տանիքի վրա տեղադրել մինչև 150 կՎտ. ժամ էներգիա արտադրող արևային ֆոտոպանելներ»,- նիստին հաջորդած ասուլիսում ասաց էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար ՀԱՅԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ։ Թերևս սա վաղուց սպասված ծրագիր է, և հուսով ենք, որ իսկապես կյանքի կկոչվի։ Հետաքրքրվեցինք, թե որքան կլինի արևից ստացված էներգիայի սակագինը։ «Այն 50 տոկոսով էժան կլինի գործող սակագնից»,- մեր հարցին ի պատասխան ասաց փոխնախարարը։ Ի դեպ, ճշտեցինք նաև, որ արևային ֆոտոպանելներ կարելի է ձեռք բերել ապառիկի 10 տարի մարման ժամկետով։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1463

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ