Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

«ՈՒրբաթախոսից» դարձել էին շատախոս

«ՈՒրբաթախոսից»  դարձել էին շատախոս
11.12.2015 | 00:54

Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը զարմացրեց կառավարության նիստին հետևող լրագրողներին ու նաև նախարարներին իրեն ոչ հատուկ «շատախոսությամբ»։ Կես ժամից ավելի նախարարը գործադիրին ներկայացրեց «Էներգետիկ համակարգի զարգացման ուղիները» ռազմավարական ծրագիրը։ Նման հանգամանալից մոտեցումը պայմանավորված էր, թերևս, հարցի կարևորությամբ։ Ընդհանրապես, կառավարության երեկվա նիստն առանձնակի էր` տևեց երկու ժամից ավելի, նախարարներն էլ տրամադրված էին հարցերը մանրամասն ներկայացնելու։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ոչ միայն առաջարկեց բազմազավակ մայրերի թոշակն ավելացնել, այլև կրկին մանրամասն թվարկեց սոցիալական ոլորտի դրական փոփոխությունները։ Այս հիշեցումը լրագրողների՞, թե՞ նախարարների ականջների համար էր, այդպես էլ պարզ չեղավ։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1748

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ