Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Տոնական համերգ՝ անկախության 25-ամյակին

Տոնական համերգ՝ անկախության 25-ամյակին
22.09.2016 | 11:11

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում երեկվա «Անկախության սերունդ» խորագրով տոնական համերգը նվիրված էր Հայաստանի անկախության 25-ամյակին: Նախագծի հեղինակն է դիրիժոր, Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հիմնադիր-ղեկավար Սերգեյ Սմբատյանը։

Միջոցառմանը մասնակցել են հայ կատարողական արվեստի երիտասարդ ներկայացուցիչներ աշխարհի տարբեր անկյուններից։
Համերգին ներկա էին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը։

Դիտվել է՝ 2665

Մեկնաբանություններ