ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Շարմազանով. Ովքեր փորձում են գուժել ՀՀԿ-ի վախճանը, չարաչար սխալվում են

Շարմազանով. Ովքեր փորձում են գուժել ՀՀԿ-ի վախճանը, չարաչար սխալվում են
28.04.2018 | 23:28

ՀՀԿ-ն կմասնակցի խորհրդարանական ընտրություններին, այսօր լրագրողներին ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
«ՀՀԿ-ն կայացած, միասնական, ուժեղ, պետականամետ, քաղաքական կուսակցություն է, ու բոլոր նրանք, ովքեր փորձում են գուժել ՀՀԿ-ի վախճանը, չարաչար սխալվում են»,- ասաց Է. Շարմազանովը:

Դիտվել է՝ 2833

Մեկնաբանություններ