ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

«Լույսը» «մարտնչելու» է

«Լույսը» «մարտնչելու» է
11.09.2018 | 00:33

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող «Լույս» դաշինքն ամբողջությամբ լծվելու է հաղթանակ գրանցելու գործին: «Իրատեսին» դաշինքի ներսից հայտնեցին, որ պատրաստվում են «մարտնչելու» նախկինում իրենց մաս կազմած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ:


«Ճիշտ է, Հայաստանում հեղափոխություն կատարեց Նիկոլ Փաշինյանն իր թիմով, բայց մենք մտադիր չենք նահանջելու: Պայքարելու ենք, չենք ընկրկելու՝ ապացուցելով, որ մեր թիմն ավելի ուժեղ է թե՛ գաղափարապես, թե՛ մարտավարությամբ»,- ասաց մեր զրուցակիցը:
Տեղեկացանք նաև, որ «Լույս» դաշինքի անդամները քարոզարշավից առաջ ակտիվորեն հանդիպումներ են կազմակերպել «թաղի տղաների» հետ ու բացատրական աշխատանք տարել նրանց հետ:


«Որևէ մեկին գումար չեն բաժանել, չեն վախեցրել, ընդամենը հավաքել են թաղի ակտիվ երիտասարդներին ու «տղայականով» հորդորել՝ իրենց մեջքին կանգնել, որ հետո բոլորի համար լավ լինի»,- անկեղծացավ մեր զրուցակիցը:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 4554

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ