Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Կարող են այսօրվանից «վեշերը» կապել»

Կարող են այսօրվանից «վեշերը» կապել»
13.12.2018 | 20:29

«Եթե որևէ մեկը համաշխարհային բանկի կարծիքը ավելի բարձր է դասում Հայաստանի վարչապետի խոսքից, ուրեմն թող այդ անձնավորությունը գնա աշխատի համաշխարհային բանկում»,- կառավարության նիստում այսպես արձագանքեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ԾԻԳ-երի լուծարման հարցին, երբ նախարարներից մեկը նկատեց, որ ՀԲ-ն կողմ է ԾԻԳ-երին, և որ պետք է այդ կառույցին հիմնավոր բացատրել, որ ԾԻԳ-երի փակման արդյունքում ծրագրերը չեն տուժի։

Այն, որ ՀԲ-ն կարող է ընդդիմանալ ԾԻԳ-երի փակմանը, տրամաբանական է, քանի որ դրանց միջոցով է ՀԲ-ն իրականացնում իր ծրագրերը, դրանք դիտարկելով որպես անկախ մարմին։ Ինչպե՞ս կզարգանա գործընթացը, և ի՞նչ լուծում կստանա խնդիրը, պարզ կլինի դեկտեմբերի 14-ին՝ ՀԲ-ի հետ բանակցությունների ավարտին։ Նկատենք, որ վերջին երկու օրվա բանակցությունները ՀԲ-ի հետ դեռևս արդյունք չեն տվել։ Ի դեպ ԾԻԳ-երի խնդիրը կառավարության նիստում առաջացավ, երբ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց պետական կառավարման համակարգի օպտիմալացման ծրագիրը։ Այդ համատեքստում Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց ննախարարություններին, որ սպասում է նրանց հաշվետվություններին. «Ով այդ հանձնարարականները չի կատարել, կարող է այսօրվանից վեշերը կապել»։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 5398

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ