Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Խաչատուրյանն աշխատանքից ազատման դիմում կներկայացնի

ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Խաչատուրյանն աշխատանքից ազատման դիմում կներկայացնի
20.11.2020 | 21:56

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը (Թուխիկյանը) աշխատանքից ազատվելու դիմում կներկայացնի։


«Ես պատրաստվում եմ հրաժարականի դիմում ներկայացնել, հիմա գործեր կան նաև Արցախի հետ կապված, կավարտեմ և կտեսնեմ ինչ իրավիճակ կլինի, ըստ այդմ կներկայացնեմ դիմումը»,– Tert.am–ի հետ զրույցում ասաց նա։

«Ես խորհրդակցեցի իմ գործընկերների հետ, հիմա այնպես պետք է անել, որ կառույցը գործի, որովհետև հիմա հրատապ հարցեր կան, և այս պահին սխալ կլինի գործը թողնել կիսատ»,- նշեց նա: Հարցին, թե ո՞րն է աշխատանքից ազատվելու պատճառը, Խաչատուրյանը նշեց. «Հրաժարականը պայմանավորված է պատերազմով, Արցախով, կորուստներով: Այս իրավիճակը վստահ եմ բոլորի համար, ողբերգական է և այս իրավիճակում ինձ համար շատ դժվար է»:

Դիտվել է՝ 12627

Մեկնաբանություններ