Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Նիկոլ Փաշինյան. Եթե ընդդիմությունն ասում է ոչ արտահերթ ընտրություններին, նշանակում է՝ իրենք էս գլխից արձանագրում են իրենց պարտությունը

Նիկոլ Փաշինյան. Եթե ընդդիմությունն ասում է ոչ արտահերթ ընտրություններին, նշանակում է՝ իրենք էս գլխից արձանագրում են իրենց պարտությունը
20.01.2021 | 21:57

Կառավարության ու վարչապետի հրաժարականի շուրջ հրապարակային պահանջ գեներացնելու փորձը չի ստացվել՝ ԱԺ-ում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա հիշեցրեց, որ տարեվերջին առաջարկել է՝ համաձայնությամբ իրականացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

«Ինձ համար զարմանալի կերպով առնվազն խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները մերժում են այդ առաջարկը և, հետևաբար, իշխող ուժի համար այդքան էլ տրամաբանական չի, որ իշխող ուժն ինքը իր համար անի ընտրություններ, ես ավելին ասեմ, եթե քաղաքական ուժերը, որոնք հայտարարում են, թե իրենք այդպիսի կարծիք չունեն, թե իշխանությունը կկեղծի ընտրությունները կամ կեղծիքներ անելու քայլին կդիմի ու այդ պայմաններում իրենք ասում են՝ «ոչ, մենք չենք ուզում ընտրություններ», նշանակում է՝ իրենք էս գլխից արձանագրում են իրենց պարտությունը արտահերթ խորհրդարանական ընտրություններում», - ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ քննարկումները շարունակվում են ու իրենք պատրաստ են քննարկել բոլորի հետ այդ օրակարգը։ «Բայց այն պայմաններում, երբ ընդդիմությունն ասում է ոչ մի կերպ ոչ մի արտահերթ ընտրություն, անտրամաբանական է, որ իշխող մեծամասնությունը պետք է ասի՝ չէ որ չէ՝ պետք է լինեն ընտրություններ», - ասաց Փաշինյանը։ Վարչապետի խոսքով՝ իրենց սկզբունքը նույնն է՝ իշխանության ճակատագիրը պետք է որոշի ժողովուրդը, և նրանք, ովքեր ասում են ոչ, հասկանալի չէ, թե ինչու են ասում ոչ։
Պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հետարքրքվեց՝ ի վերջո, Նիկոլ Փաշինյանը կտա՞ հրաժարական, վարչապետն էլ արձագանքեց. «Իշխանությունը պատկանում է ժողովրդին ու իշխանության վերաբերյալ որոշումները պետք է կայացնի ժողովուրդը, մենք չենք անի այնպիսի քայլ, որը ժողովրդին կզրկի իշխանության վերաբերյալ որոշումներ կայացնելու հնարավորությունից ու լծակներից և իշխանության հարցը կտեղափոխի փակ սենյակներում քննարկումների տրամաբանություն»։


Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ եթե խորհրդարանական ուժերը շարունակեն մերժել այդ տրամաբանությունը, իրենք համապատասխան դիրքորորշում կձևավորեն։

Դիտվել է՝ 3845

Մեկնաբանություններ