ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ նախագահի բանագնացներ Սթիվ ՈՒիտկոֆի և Ջարեդ Քուշների հետ հանդիպումից առաջ, խոսելով Եվրոպայի հետ պատերազմի մասին, մասնավորապես նշել է. «Մենք Եվրոպայի հետ պատերազմ չենք ուզում։ Բայց եթե Եվրոպան հանկարծ ցանկանա սկսել պատերազմ, և այն սկսվի, ապա գուցե շատ ավելի արագ կլինի իրավիճակ, որի դեպքում այլևս չի լինի որևէ մեկը, ում հետ պետք է պայմանավորվել»:               
 

Հայոց արժանապատվության ասպետներին

Հայոց արժանապատվության ասպետներին
27.04.2023 | 22:39

Արծիվները սովորաբար խմբերով չեն լինում, նրանք մենակ են ճախրում և նրանց տեղը ժայռերն են ու երկինքը: Այս հուշարձանին հերոսական ճախրանքից հետո հայոց արծիվները միասին են ու երկնքում են։ Նրանք վաղուց իրենց երկրային ճախրանքն ավարտել են ու հիմա մեր հոգիներում են թևածում։ Հայոց վրիժառուների ՆԵՄԵՍԻՍ հավերժակոթողը մեր օրերի քաոսը, հոգեթուլությունն ու մոլորությունները վանող ու ցավը դարմանող սպեղանիներից է, կամքի ու հույսի կռանը ժամանակի սալին զարկող Հայկյան նետ, մեր արժանապատվության վերածլող նշխարը։ Հուշակոթողին հայոց վրիժառուների անունների վերևում շարունակվող չգրված սալիկներ կան:

Հայոց արժանապատվության ասպետներ:

Ո՞վ գտավ հավերժության այս միտքը, ժրագիր դարձրեց, իր անունը հրապարակել չցանկացող հովանավորին գտավ, սիրով ու արժանապատվությամբ կառուցեց բազմաթիվ նվիրյալ հայորդիների ջանքերով:

Այդ ամենի մասին երախտագիտության ջերմությամբ նշեց նախաձեռնության հեղինակ, Երևանի քաղաքապետի խորհրդական, «Սասուն-Տարոն» հայրենակցական միության նախագահ Կամո Արեյանը։ Խոնարհումի և երախտագիտության այս արժանապատիվ ծեսին մասնակցում էին նաև անմահ հերոսների հարազատները, թոռներն ու ծոռները:

Այս հուշարձանը դարձավ նրանց գործի հավերժության արժանապատիվ հանգրվանը, հայոց զինվորին և բոլորին ոգեղենացնող կենարար աղբյուրը։

Երբ ջուրը հորդեց ցայտաղբյուրից ու բազալտե ծորակից՝ մարդիկ հերթի էին կանգնել այդ ջրով դեմքերըը շփելու և բռերով խմելու՝ ինչպես մեր նախամայր Ծովինարն էր բռով խմում Կաթնաղբյուրի զորացնող ջրից։

Իսկ աղբյուրներն այնպես են կառուցել, որ խմողն ակամա խոնարհվում է հերոսների հիշատակին և ապա վայելում կենարար զովությունն ու ջրի հետ եկող պատմական հիշողությունը։

Կարժես մարմինը սրբացնող և հոգին զորացնող կնունք էր:

Վրեժ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 53725

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ