ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Ջրհորը

Ջրհորը
03.05.2025 | 21:21

Շատ վաղուց մի իմաստուն ուսուցիչ գնեց մի հին ջրհոր իր տան հարևանությամբ՝ մի խորամանկ իրավաբանից։ Գործարքը կայացավ, երկու կողմն էլ գոհ սրտով վերադարձան տուն։

Բայց երկու օր անց իրավաբանը նորից հայտնվեց ուսուցչի դռան առաջ՝ աչքերում խորամանկության փայլ։

Նա համեստ ձայնով ասաց․

- ՈՒսուցիչ ջան, մի փոքր սխալ է եղել։ Ճիշտ է, ես ձեզ ջրհորը վաճառել եմ, բայց պայմանագրում նշված չէ, որ ջուրը նույնպես վաճառված է։ Եթե ցանկանում եք ջուրը օգտագործել, պետք է դրա համար առանձին վճարեք։

ՈՒսուցիչը մեղմորեն ժպտաց և հանգիստ թիկնեց աթոռին։

Հետո խաղաղ ձայնով ասաց․

- Լավ, քանի որ ջրհորը իմն է, իսկ ջուրը՝ ձերը, խնդրում եմ՝ ձեր ջուրը այսօր իսկ հանեք ու հեռացրեք։ Հակառակ դեպքում, վաղվանից պիտի վարձ վճարեք՝ իմ սեփական տարածքում տեղ զբաղեցնելու համար։

Իրավաբանի դեմքը մի պահում գունատվեց։

Նա դողացող ձայնով շշնջաց․

- Ոչ, ուսուցիչ ջան, ես պարզապես կատակ էի անում։

ՈՒսուցիչը թեթև ժպիտով նայեց նրան՝

դեմքին ճառագում էր անդրդվելի վստահություն։

Նա դանդաղ ասաց․

- Հիշեք՝ մենք, ուսուցիչներս ենք ձեր նման իրավաբաններ ու դատավորներ կրթում։ Առանց կրթության ո՞վ կարող է ցույց տալ բանավեճի և արդարության ուղին։

Իրավաբանը խոնարհեց գլուխը ամոթից և հեռացավ, իսկ ուսուցիչը կանգնեց իր ջրհորի մոտ ու ժպտաց:

Ժպտաց այն իմաստության ժպիտով, որը երբեք չի պարտվում խորամանկության ու նենգության առաջ։

Լիլիթ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 5983

Մեկնաբանություններ