Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Այդպես էլ չհասկացաք, որ երկիրը, հայրենիքը միայն արոտավայր չէ, միայն արածելու, խժռելու, լափելու համար չէ

Այդպես էլ չհասկացաք, որ երկիրը, հայրենիքը միայն արոտավայր չէ, միայն արածելու, խժռելու, լափելու համար չէ
28.08.2025 | 10:52

Տասնյակ հազարներով, հարյուր հազարով դուրս էին գալիս, արևածաղկի սերմ չրթելով, անեկդոտներ պատմելով, ուրախ կչկչալով, գնում Ծիծեռնակաբերդ` եղեռնի զոհերի «հիշատակ հարգելու»։

Վերանորոգում անվան տակ օրը ցերեկով քանդում են Հուշահամալիրը։ Ինչպես «խաղաղություն» անվան տակ թշնամուն են տալիս Մեղրին, Սյունիքը։ Ինչպես «լավ ապրելու» անվան տակ դավաճանաբար, ստորաբար ծախել են Արցախը։

Ու՞ր են այդ հարյուր հազարները, ու՞ր են այն մեծաբերան բ-ի ծնունդ ճիճուները, որոնք իրենց սեղանի ու մահճակալի տակից կռավում էին, թե արցախցին չի կռվել։ Ճվճվում էին, թե` հող հանձնողին կհանձնենք հողին, մենք ենք տերը մեր երկրի։

ՈՒ՞ր եք կորել, վերգոյի շառավիղներ, դուրս եկեք ձեր բներից, ձեր թաքստոցներից, ցույց տվեք, որ Պուշկինը սխալ էր, որ գոնե 0.001 տոկոս տղամարդություն կա մեջներդ։

Հուշահամալիրը չեն պղծում միայն, ձեր երեսին են թքում, ձեր ողջ երկիրն են նախապատրաստում ազերթրքին հանձնելու` ձեզնով, ձեր երեխաներով, ձեր կանանցով, ձեր մայրերով միասին։

«Ընդդիմություն» կոչված շանծնունդներ, չէ, չեմ ասում` ձայն հանեք, ընդամենն ասում եմ` ե՞րբ եք սատակելու ձեր ազգուտակով։

Այդպես էլ չհասկացաք, որ երկիրը, հայրենիքը միայն արոտավայր չէ, միայն արածելու, խժռելու, լափելու համար չէ, աննամուս, վախկոտ ու գարշելի չորքոտանիներ։

Վարդգես ՕՎՅԱՆ

Դիտվել է՝ 7043

Մեկնաբանություններ