Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Կարևորը բեմադրությունն է

Կարևորը բեմադրությունն է
12.10.2025 | 12:52

Նկատել եք, թե ինչպիսի ջանասիրությամբ է Երևանը պատվում բեմերով ու ինչ փութաջանությամբ են բեմեր սարքվում ու բեմադրություններ կազմակերպվում ամենուրեք: Սա վաղուց ձևավորված ու պետական բյուջեի միջոցներն «օրենքի տառին» համապատասխան թալանելու «ամենամշակութային» ու «քաղաքակիրթ» ձևն է: Բեմ հավաքելն ու քանդելը, ցածրակարգ ու բարձրակարգ երաժշտական ու թատերականացված ծրագրերի կազմակերպումը, այլևս մեր մահացած պետականության ամենառազմավարական ու հեռանկարային նախաձեռնություններից է դարձել: Աննպատակային մսխվում են պետական ահռելի միջոցներ` վաղուց ձևավորված սխեմաներին համաձայն:

Այդ բեմադրություններից սնվում ու ապրում են բազմաթիվ մանր ու խոշոր երգիչ-կատարողներ, վարողներ, ովքեր ունեն շատ հղկված ու անշառ մի տեքստ՝ «մենք քաղաքականությամբ չենք զբաղվում»: Բայց դե խոշոր ձկները հենց իրենցով են կարողանում մսխել պետական բյուջեի միջոցները: Հենց այդ ուղղեղներն են, որ ծալքերի քանակի սահմանափակ լինելու կամ դրանց իսպառ բացակայության պատճառով տարված են ֆեստիվառների ու փառատոնների անվան տակ հարկատուների գումարների յուրացումով, բայց հո չեն ծանրաբեռնի իրենց, որ որպես կանխարգելիչ քայլ մի քանի հրշեջ մեքենայով հերթապահություն սահմանեն քաղաքային աղբավայրի մոտ՝ հնարավոր լայնածավալ բռնկումները բացառելու համար:

Երևանը թերևս միակն մայրաքաղաքն է աշխարհում, որտեղ քաղաքային իշխանությունները 2018-ից առաջ էլ, հետո էլ, սիրում են մայրաքաղաքի հենց կենտրոնում գովազդել աղբահավաք մեքենաների ու աղբի համար նախատեսված մեծ կանաչագույն կոնտեյների նոր խմբաքանակները: Այո, հենց մայրաքաղաքի գլխավոր հրապարակի տարածքում: Դա անում են, որովհետոև իշխանական ու կառավարչական միջին օղակը ծույլիկների ու երեքից բարձր չստացած անձանց կույտ է, ում համար օրակարգային միայն մեկ հարց կա՝ գռփել, թալանել ու հարստանալ, շատ արագ հարստանալ։

Իսկ Երևանում կրկին աշնանային բեմադրություններ են՝ հանրային զգոնությունը բթացնելու հիմնական օրակարգով: Մենք այդպես էլ դուրս չեկանք սովետական գաղափարական հնոցում թրծված ու մշակութային միջոցառում հորջորջված քաղաքների տոների ու ոսկեաշունների ռեժիմից: Մեր օրերում դրանք նոր կյանք ստացան ու մատուցվում են չափորոշիչների սկուտեղի վրա:

Այնպես որ առայժմ կարող եք շնչել «չորրորդ հանրապետության» օդը, քանի դեռ այն թունավոր է, բայց մահացու չէ...

Հայկ ԴԵՄՈՅԱՆ

Դիտվել է՝ 5027

Մեկնաբանություններ