«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Խրիմյան Հայրիկն ու Թոմաս Էդիսոնը

Խրիմյան Հայրիկն ու Թոմաս Էդիսոնը
18.10.2025 | 13:08

Ամերիկացի ճարտարագետ, գյուտարար, ձեռնարկատեր Թ․ Էդիսոնը (1847-1931) 1878 թ․ հորինեց ձայնագիրը՝ ֆոնոգրաֆը։ Այդ սարքը թե ձայնագրում, թե վերարտադրում էր ձայնը և վիթխարի հետաքրքրություն առաջացրեց աշխարհով մեկ։

1895 թ․ հունվարի 1-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Մկրտիչ Խրիմյանը ձայնագրի սկավառակի վրա մի ուղերձ հղեց ամերիկահայերին, ուր ասաց․ «Ողջո՜յն ձեզ պանդուխտ որդիք հայոց, որ բախտն զձեզ հայրենի աշխարհից վարել է մինչև Ամերիկա։

Ողջո՜յն ձեզ Արարատեան աշխարհէն, Մասեաց Նոյյեան տապանէն, Էջմիածնայ Սուրբ Տաճարէն։

Ողջո՜յն ձեզ Հայոց Հայրիկէն․ ո՜, տայր ինձ որ աւետիս տայի ձեզ իբրև Նոյյեան աղաւնին, թէ ցամաքեցաւ ջրհեղեղ, դարձէ՛ք ձեր հայրենի աշխարհ։ Սիրտ առէ՛ք, քաջալերուեցէ՛ք անբախտ և բախտաւոր պանդուխտ որդիք հայոց, Աստուծոյ այցելութիւն մօտ է մեր չարչարեալ աշխարհին։

Ողջո՜յն տուէք նաև մեծ հնարիչ Էտիսոնին, որ իմ կենդանի ձայնը առաւ բերաւ ձեզ։ Կեցցէ՜ յաւերժ ինք և իւր գիւտի յիշատակը։ Կը շնորհաւորեմ ձեր մուտ ի նոր տարին, կեանք և յաջողութիւն մաղթելով ձեզ։ Հայրիկ»։

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 36846

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ