ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Ծանրությունը չի նեղում

Ծանրությունը չի նեղում
19.10.2025 | 21:59
Հոկտեմբերի 20
- Տե’ր մեր և Աստված մեր, Քո Խոսքի
համաձայն թող լինի:
- Պարզ հոգով Իմ կամքն ընդունելը` բանալին է աստվածային հայտնության: Այսպես մարդը, ի վերջո, կհասնի թե’ սրբության, և թե’ երջանկության:
Խաչըտանող ուղին կարող է ցավի ճանապարհ լինել. սակայն խաչի ոտքի մոտ մեղքի բեռները և երկրավոր բոլոր բաղձանքները ցած են թափվում:
Ամեն ինչի մեջ Հորս կամքը կատարելու Իմ հանձնառության լուծը դրված է նաև Իմ հետևորդների ուսերին այնպես, որ այն իրենց վրա առնելու պահից սկսած, ոչ մի բեռ չի կարող նեղել կամ ճնշել նրանց:
Ոչ միայն կյանքի կարևոր որոշումներն ընդունելու դեպքում է, որ պետք է սիրով ընդունեք Իմ կամքը, այլև յուրաքանչյուր գործի մեջ. կարևոր չէ նրանց մեծ կամ փոքր լինելը, դուք ջանացեք տեսնել աստվածային նպատակի նույն կատարումը:
Ընդունեք այն և շնորհակալ եղեք այդ բանի համար: Այսպես վարվեք, մինչև որ այս սովորություն դառնա. այնուհետև կհաջորդի` ձեր կյանքը վերափոխող ու պայծառացնող ուրախությունը:
Դիտվել է՝ 1984

Մեկնաբանություններ