ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Երկնքի գույները

Երկնքի գույները
10.11.2025 | 21:59
Նոյեմբերի 11
Երբ հետ նայեք, կտեսնեք, որ ձեր յուրաքանչյուր քայլը խնամքով ծրագրված էր:
Ամեն ինչ Իմ հայեցողությանը թողեք:
Խճանակարի ամեն մի քարը` անհրաժեշտորեն սահմանված իր լավագույն տեղը կգտնի` ամբողջության մեջ կատարյալ օրինակի, որ մտահաղացված է վարպետ Արվեստագետի կողմից:
Սակայն նրա գույները երկնքի ներկապնակից վերցրած երանգներն են, այնպես որ նայելով չեք կարող տեսնել ամբողջը` մինչև որ չանցնեք վարագույրից այն կողմ:
ՈՒստի քար առ քար` մասը տեսեք, ամբողջությունը թողեք Մտահղացողին:
Դիտվել է՝ 2005

Մեկնաբանություններ