ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Հաջակցություն կաթողիկոսի

Հաջակցություն կաթողիկոսի
08.12.2025 | 11:13

Իրական հավատացյալներն ամեն կերպ փորձում են չխառնվել Եկեղեցու շուրջ ծավալված իրադարձություններին, քանզի խորապես հավատում են Աստծո արդարադատությանը և ձեռնադրության խորհրդին:

Ինչու՞:

Սկսեմ Աստծո արդարադատությունից:

Անկախ Գարեգին Բ-ի դուստրից և Նավասարդ արքեպիսկոպոսի «Բենթլի»-ից Աստված կա, կենդանի է և միակ: Եթե Աստծո նկատմամբ հավատք ունեք, ապա այդ հավատքի բաղկացուցիչ մասն այն է, որ Կաթողիկոսը, արքեպիսկոպոսը և մնացածներն անձամբ պատասխան կտան Աստծուն իրենց մեղքերի համար: Աստծո դատաստան անպայման լինելու է: Աստծո դատաստանից չեն խուսափելու նաև «շրջիկ» սրբապիղծները: Եվ դա օրինաչափ է:

Բացի դրանից` իրական հավատացյալները պետք է իմանան, թե ինչ է նշանակում ձեռնադրություն:

Ձեռնադրությունը հաստատել է Հիսուս Քրիստոսը` ընտրելով իր աշակերտներին` առաքյալներին: Առաքյալները շնորհը փոխանցեցին իրենց հաջորդներին: Հաջորդները` հաջորդներին և այսպես շարունակ մինչ մեր օրեր: Ձեռնադրությունը կատարվում է Քրիստոսի տրված շնորհով: Այսինքն, բոլոր ձեռնադրված անձանց վրա Քրիստոսի ձեռքն է: Այս իմաստով, մենք չենք դատում լա՞վն են կաթողիկոսն ու արքեպիսկոպոսը, թե՞ վատը, քանզի վերջիններիս վրա Քրիստոսի ձեռքն է:

Սակայն, խնդիրն ունի մեկ այլ կողմ:

Ձեռնադրության արդյունքում կազմավորվեց Եկեղեցին, որն ունի աստիճաններ` դպիրից մինչև կաթողիկոս: Բոլոր աստիճանի հոգևորականներն ունեն պարտականություններ: Պարտականությունների չկատարումը կամ սխալ կատարումն` առերևույթ սրբապղծություն է: Հենց այս հանգամանքն է ստիպում իրական հավատացյալներին կանգնել կաթողիկոսի կողքին և մերժել ներեկեղեցական սրբապղծությունը: «Շրջիկ» սրբապղծությունն ապրիորի մերժված է:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 4403

Մեկնաբանություններ