Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Միաբանվենք, սիրելի՛ հայորդիներ, հայրենիք ու պետություն ենք կորցնում

Միաբանվենք, սիրելի՛ հայորդիներ, հայրենիք ու պետություն ենք կորցնում
17.12.2025 | 10:47

Մեր ժողովուրդը ցավազրկման կարիք ունի։

ՈՒժեղ և տեւական ցավից էլ է բթանում մարդու մարմինը, բայց մարդը միայն մարմին չէ, նա Հոգի ու Ոգի էլ ունի,

բա դրանց ի՞նչ ենք պատասխանելու։

Մեր ժողովուրդը հիվանդագին մի թմբիրի մեջ է, սա ևս հատուկ գործողություն է մեր դեմ, սա ռազմավարական ներխուժում է մեր ժողովրդի հոգեբանության մեջ,

սա կոչվում է հոգեբանական զենք- ԶԱՆԳԱՎԾԱՅԻՆ ՀԻՊՆՈՍ։

Ես այսքան տարի է՝գրում եմ և զգուշացնում, սթափության կոչ եմ անում, կան մարդիկ, որ ծաղրում են ինձ, թե ի՜նչ միամիտ մոլորություն է- հիպնոսը։

Ժողովուրդն ասում է՝ վերքը տիրոջն է ցավ պատճառում, և այս վերքը բոլորինս է ու ամեն մեկինս։

Ելքը մեկն է՝ անտեսենք «հներին ու նորերին», գցենք դրանց քաղաքական աղբարկղը։

Եվ խիղճն ու ձեռքերը մաքուր, հայրենիքի և պետության շահերով մտահոգ, քաղաքական ճիշտ ուղիով առաջնորդող գաղափարական մարդկանց բերենք երկիրը կառավարելու։

Հավատացնում եմ, կա՛ն Հայաստանում և աշխարհում հայրենասեր ու անբասիր էությամբ ու վարքով հայորդիներ։

Միաբանվե՛ք, սիրելի հայորդիներ, Հայրենիք ու պետություն ենք կորցնում։

Սերունդները մեզ չեն ների մեր ծույլ անտարբերության համար։

Պատմությունը նույնպես դաժանորեն պատժել գիտի։

Զգո՛ն լինենք, որ մեր դաժան պատմությունը մենք ինքներս չկրկնենք։

Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ

Գրող, հրապարակախոս

16․12․2025թ․

Դիտվել է՝ 24171

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ