Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա

Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա
17.12.2025 | 18:37

Վարչակարգի պարագլխի հետ հանդիպած սեպարատիստ եպիսկոպոսների անունից հայտարարություն է տարածվել, առանց ազգանունների ու ստորագրությունների, ըստ որի, վաղը՝ դեկտեմբերի 18-ին, ժամը 17:00-ին, գնալու են Մայր Աթոռ, որ պահանջեն Կաթողիկոսի հրաժարականը: Մոտավորապես այն սցենարով, ինչպես 2018-2019-ին շրջափակում էին դատարաններն ու ծեծում դատավորներին: Այդ ամենն անում էին ժողովրդի անունից, որ դատարաններն ու Սահմանադրական դատարանը «վերադարձնեն ժողովրդին»: Ուղղակի, այս անգամ, «հպարտ քաղաքացիների» փոխարեն, կոչն ուղղված է «հավատավոր ժողովուրդ»-ին, բնականաբար, հավատավոր ժողովուրդը տեղյակ չէ, որ իր փոխարեն որոշումը կայացվում է բազմաթիվ live-ով հայտնի սենյակում:

Հիմա, ըստ մամուլում հրապարակված տվյալների, բազմաթիվ անբարոյական արարքներով, բնական և անբնական, կոռուպցիայի մեջ կասկածվող մի խումբ եպիսկոպոսների միջոցով փորձում են «մաքրել» եկեղեցին: Հայտարարությանը Կայա Կալասը դեռ չի միացել:

Եպիսկոպոսներն արդեն բացահայտ կերպով նաև քաղաքականությամբ են զբաղվում:

Ներքաղաքական կոչ

Մայր Եկեղեցու այսօրվա անմխիթար վիճակը սպառնալիք է ստեղծում նաև մեր ազգային և պետական անվտանգային շահերին:

Արտաքին քաղաքական կոչ

Միասնական կամք դրսևորել, միանալ մեզ և ձեր արդար բողոքի ձայնը բարձրացնել Եկեղեցու վարկն ու հեղինակությունը միտումնավոր ոչնչացման տանող այս կործանարար, հակականոնական ընթացքի դեմ՝ իսպառ մերժելով Հայ Եկեղեցին օտարի շահերին ծառայեցնելու բոլոր տեսակի ճիգերն ու ջանքերը:

Հ.Գ. Դե ինչ, տեսնենք քանի «հավատավոր ժողովուրդ», չհաշված հավատավոր ոստիկաններն ու ԱԱԾ աշխատակիցները, կմասնակցի այդ հավաքին:

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 4408

Մեկնաբանություններ