ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Գուրգեն Յանիկյանի նամակը Ջոն Կիրակոսյանին

Գուրգեն Յանիկյանի նամակը Ջոն Կիրակոսյանին
15.01.2026 | 12:42

«Շատ սիրելի ու անգնահատելի պարոն Ջոն Կիրակոսյան,

Երբ իմացա, որ մեր սիրելի Հայրենիքի լավագույն զավակներից մեկը գալու է Ամերիկա՝ մասնակցելու միջազգային կազմակերպության գործերում, շատ ուրախացա և խուցս լցվեց ջերմությամբ:

Ամեն անգամ, երբ կարդում էի լրագրերում մեր սիրելի Հայրենիքի նվաճումների մասին, լցվում էի հպարտությամբ, որ աշխարհը տեսնելու է, թե ի՞նչ ձգտում ունեն այդ երկրի հարազատ զավակները, որոնք գնում են վեր, միշտ դեպի վեր՝ գրավելու առաջադիմության նոր բարձրունքներ:

Լինելով զրկված հնարավորությունից Ձեզ արժանի կերպով բարի գալուստ մաղթելու , ընդունեք այս երկտողը նրա փոխարեն:

Իմ առաջացած տարիքը, չզարմանաք՝ 84, և առողջության վիճակս՝ ասում են, որ երևի զրկվելու եմ մի անգամ ևս տեսնել մեր սիրելի Հայրենիքը և Արարատի սպիտակ գագաթը:

Երեք օր առաջ մասնավորապես նկարվեցի բանտի պարտեզում, որ եթե ես չեմ տեսնելու, գոնե թող նկարս տեսնի:

Ներփակելով նկարս, հույս ունեմ թանկագին հայրենակից, որ մերժելու չեք մի բանտարկյալի խնդրանքը՝ տանեք Երևան և ցույց տաք նրան մեր Արարատի սպիտակ գագաթը:

Երիտասարդ հասակիցս որոշել էի զոհել կյանքս մեր սիրելի Հայրենիքին և այդ ցանկությունով էլ փակելու եմ աչքերս, դեռ կլսեք:

Լավագույն ցակություններս Ձեզ և Ձեր միջոցով մեր սիրելի Հայրենիքին:

Առողջ եղեք, ընդունեք անկեղծ հարգանքներս»:

* Գուրգեն Յանիկյան(1895-1984), ծնվել է Կարինում: 1973 թ. ԱՄՆ Կալիֆորնիայի Սանտա Բարբարա քաղաքում սպանել է Թուրքիայի հյուպատոսին և նրա օգնականին, դատապարտվել է ցմահ բանտարկության:

* Ջոն Կիրակոսյանի անձնական արխիվ.- Նամակ Ջոն Կիրակոսյանին բանտարկյալ Բ-

50 399-ից, Չինոյի բանտ, ԱՄՆ, 1978, 24 հոկտեմբերի:

Դավիթ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 4714

Մեկնաբանություններ