Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Հետևանքները կարող են լինել ճակատագրական և՛ ամբողջ տարածաշրջանի, և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի համար

Հետևանքները կարող են լինել ճակատագրական և՛ ամբողջ տարածաշրջանի, և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի համար
02.02.2026 | 13:50

ՈՒշադիր հետևում եմ Իրանի շուրջ ծավալվող իրադարձություններին։

Ժամեր առաջ Իրանի Իսլամական Հանրապետության առաջնորդ այաթոլահ Խամենենին արեց խիստ կարևոր հայտարարություն, ըստ որի, Իրանը ողջ ուժով կպատասխանի իր դեմ ուղղված ցանկացած հարվածի, և, ըստ նրա, պատերազմն այդ դեպքում անպատճառ ընդգրկելու է ամբողջ տարածաշրջանը։ Այս նախազգուշացումը պարզաբանելով՝ իրանցի պաշտոնյաներն ու վերլուծաբաններն ընդգծում են, որ իրանական զինված ուժերը, ամերիկյան և իսրայելյան ռազմական ու ենթակառուցվածքային թիրախներից բացի, ձգտելու են կատարելապես կանգնեցնել տարածաշրջանից՝ Պարսից ծոցից և Ադրբեջանից, նավթի և գազի արտահանումը՝ հարվածելով համապատասխան ենթակառուցվածքներին։ Մասնավորապես, պրոֆ. Մոհամեդ Մարանդին, ում Արևմուտքում համարում են Իրանի ուժային կառույցների խոսափողը, իրանական պետության անունից ուղղակի սպառնաց իսպառ վերացնել Իլհամ Ալիևի ռեժիմը, որը, նրա խոսքերով, համագործակցել է Իսրայելի հետ և անցյալ տարվա 12-օրյա պատերազմում հենադաշտ ծառայել Իրանի դեմ հարվածների համար։

Սա արդեն կնշանակի իսկապես մեծ տարածաշրջանային պատերազմ, որը չի կարող Հայաստանին չվերաբերել կամ նրա կողքով անցնել։ Հետևանքները կարող են լինել ճակատագրական և՛ ամբողջ տարածաշրջանի, և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի համար։

Իսկ թե այս օրերին ու շաբաթներին ինչով է զբաղված Փաշինյանը Հայաստանում, բոլորիս աչքի առաջ է՝ թմբուկ զարկել, երգել, պարել և անվտանգության ամբողջ համակարգը լծել հայ հոգևորականության հետապնդմանը… Զավե՛շտ։

Հ.Գ. Թրամփը կարող է նաև նահանջել իր մտադրությունից և չհարձակվել Իրանի վրա, ինչը կլինի ավելի ողջամիտ վարքագիծ, սակայն այդ հույսով պետություն ղեկավարել և ազգային անվտանգություն ապահովել երբեք չի կարելի։

Արմեն Այվազյան

Դիտվել է՝ 9316

Մեկնաբանություններ