ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Իրենց պատկերացրած «խաղաղությունը»

Իրենց պատկերացրած «խաղաղությունը»
16.03.2026 | 14:23

Վերջերս մի ադրբեջանցի լրագրող սազը առած գովում էր Նիկոլ Փաշինյանին, գնահատում վերջինիս՝ Ադրբեջանի համար «մորքուրի գանձ» լինելու բացառիկ հատկանիշները։ Դե, սա որևէ կերպ նորություն չէ, իրոք երախտամոռություն կլինի ադրբեջանցիների կողմից չգնահատել Նիկոլ Փաշինյանի և «Քանդենք պետությունը» քաղաքական ուժի բազմաթիվ ծառայությունները, որոնք մատուցվել են մեր հակառակորդ երկրին։ Ինչևէ, այդ ֆոնին լրագրողը նաև որոշել էր հիշատակել ինձ՝ Ադրբեջանի զավթողական ծրագրերի մասին բարձրաձայնող «ռևանշիստիս», ով շարունակ հայ հանրությանն է ներկայացնում, թե Ադրբեջանի պետական լրատվական ծառայությունը և ողջ պետական ռեսուրսը ինչպես են դրվել ի սպաս «Արևմտյան Ադրբեջան» զավթողական ծրագրի։

Ադրբեջանցի լրագրողը կոչ էր անում «Ազերթաջ» գործակալությանը այդքան հաճախ չկոչել Հայաստանը «Արևմտյան Ադրբեջան» զավթողական անվամբ, ի վերջո՝ մեկը կա Հայաստանում, ով այդ ամենը ուսումնասիրում է։ Ես, իհարկե, ուրախ կլինեի, որ ադրբեջանական պետական լրատվականները դադարեին մեր երկիրը կոչել զավթողական անվամբ, բայց ի հեճուկս լրագրողի կոչի՝ «Ազերթաջ» պետական լրատվական գործակալությունը մարտ ամսվա առաջին կեսին Հայաստանը «Արևմտյան Ադրբեջան» զավթողական անվամբ է կոչել արդեն 15 անգամ։

Ինչ ասեմ՝ կարելի է այս ամենը չտեսնելու տալ, բայց դրանից բարդ ու վտանգավոր իրականությունը չի փոխվում։ Իսկ իրականությունն այն է, որ Ադրբեջան պետությունը մեր տարածքը կոչում է «Արևմտյան Ադրբեջան» զավթողական անվամբ, որը զուրկ է որևէ պատմական հենքից՝ դրանով իսկ ցույց տալով, թե ինչպիսին է իրենց պատկերացրած «խաղաղությունը»:

Տաթևիկ Հայրապետյան

Դիտվել է՝ 2450

Մեկնաբանություններ