Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Գերիների հարցը վաղուց հնարավոր էր լուծել, եթե չունենայինք Բաքվի կամքին ենթակա իշխանություն

Գերիների հարցը վաղուց հնարավոր էր լուծել, եթե չունենայինք Բաքվի կամքին ենթակա իշխանություն
30.03.2026 | 17:21

Եթե ուսումնասիրեք աշխարհի տարբեր կետերում, տարբեր ժամանակներում բանակցությունների, խաղաղության հաստատման հնարավորության մասին որևէ խոսակցություն, ուսումնասիրեք անգամ համապատասխան փաստավավերագրական կամ նույնիսկ գեղարվեստական ֆիլմերը, կտեսնեք, որ խաղաղության հաստատման մասին խոսակցության ամենասկզբում կողմերը դնում են գերիների վերադարձի հարցը։ Կտեսնեք, որ դա համարվում է ամենակենսական և կարևոր քայլերից մեկը՝ խոսակցությունը դրական ճանապարհով տանելու համար։

Միայն մեր դեպքում է, որ քաղաքական ղեկավարությունը այս թեման ոչ միայն դուրս թողեց օրակարգից, այլև առհասարակ չի փորձում դարձնել խաղաղության մասին զրույցի բաղադրիչ։ Թեև ես եմ միամիտ՝ ասելով, թե սա խաղաղության մասին զրույց է․ այստեղ զրույց չկա, այստեղ կա ադրբեջանական կողմի կամքին ենթարկվող իշխանություն։ Եթե դա այդպես չլիներ, ապա գերիների հարցը վաղուց հնարավոր էր լուծել, հենց օգոստոսի 8-ի նախօրեին անգամ․ վստահ եմ դրանում՝ նաև ուսումնասիրելով նմանատիպ այլ գործընթացները թե՛ պատմության մեջ, թե՛ այսօր, և այդ հարցում ԱՄՆ-ի միջնորդական դերը։

Տաթևիկ Հայրապետյան

Դիտվել է՝ 2925

Մեկնաբանություններ