Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Երանի ձեզ, որ ձեր հիշողությունը թեթև գորգի պես թափ տվեցիք Մոռացության գետում

Երանի ձեզ, որ ձեր հիշողությունը թեթև գորգի պես թափ տվեցիք Մոռացության գետում
15.04.2026 | 17:03

Երանի ձեզ, որ ոչինչ ոչ ոքի չեք տվել երբեք, բայց մտածում եք, որ ձեզ պիտի միշտ տրվի լավագույնը։ Սպասում եք, ուզում եք, նեղանում եք ու շարունակում եք պահանջել։

Երանի ձեզ, որ դեռ փրկիչներ եք փնտրում մարդկանց մեջ։ Ինքներդ ձեզնից դեռ չփրկված...

Երանի ձեզ, որ մարդուն ու մարդամեկին նույն չափով եք չափում ու նույն գծի վրա շարում բոլորին։

Երանի ձեզ, որ գնացել եք, բայց մնացողներից բարձր եք գոռում ու անգամ` մնացողների վրա։ Շատ երբեմն։

Երանի ձեզ, քանի որ նայելու ու տեսնելու մեջ տարբերությունը չհասկացաք։

Գարունը կանաչով չափեցիք, ձմեռը` ձյունով։ Չտեսաք, չիմացաք, որ ձմեռն անցել է թեպետ, բայց չի գնացել դեռ։ Մտել է տները մարդկանց ու սրտերը` նույնիսկ։

Երանի ձեզ, որ ձեր հիշողությունը թեթև գորգի պես թափ տվեցիք Մոռացության գետում, բայց ճիշտ ապրելու մասին երգեր եք սուլում անընդհատ։ Ի լուր բոլորի...

Երանի ձեզ, որ կշտանում եք հացով, հագենում ջրով ու շարունակում դեռ սիրել զիզիբիզի բառերով։

Հազար երանի...

Ժաննա Հայրապետյան

Դիտվել է՝ 9220

Մեկնաբանություններ