Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Այս կեղծաբարո, քաղաքականապես ամուլ և անդեմ գործիչները թքած ունեն Հայաստանի և հայ ժողովրդի շահերի վրա

Այս կեղծաբարո, քաղաքականապես ամուլ և անդեմ գործիչները թքած ունեն Հայաստանի և հայ ժողովրդի շահերի վրա
04.05.2026 | 15:26

Բարեբախտաբար, Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը համարժեք է գնահատում ադրբեջանասեր և թուրքասեր եվրոպացի առաջնորդների Երևանում հայտնվելը։ Այս կեղծաբարո, քաղաքականապես ամուլ և անդեմ գործիչները թքած ունեն Հայաստանի և հայ ժողովրդի շահերի վրա։ Ցեղասպանների նկատմամբ գեթ մեկ պատժամիջոց չկիրառելով, ընդհակառակը, նրանց խրախուսելով ու ֆինանսավորելով՝ նրանք չեն կարող շահել գիտակից հայության համակրանքը, որքան էլ կապիկություն անեն։

Իսկ փաշինյանականները վաղուց որևէ առնչություն չունեն հայ ժողովրդի շահերի հետ, ուստի նրանց հրճվանքը միանգամայն հասկանալի է։

Իրենք՝ իրենց ճամփեքով, մենք՝ մեր։

Արմեն Այվազյան

Դիտվել է՝ 9487

Մեկնաբանություններ