Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Ժողովրդի վրա բարդելու են այն ամենը, ինչ արդեն ծրագրել են կաբինետներում

Ժողովրդի վրա բարդելու են այն ամենը, ինչ արդեն ծրագրել են կաբինետներում
10.05.2026 | 14:06

Չեմ կարծում, որ 5 տարվա մեջ ժողովուրդը շատ է փոխվել: Սա այն նույն ժողովուրդն է, որը 2021 թվականին մարդկության պատմության մեջ աննախադեպ մի բան արեց՝ ընտրությունների միջոցով վերարտադրեց պատերազմում պարտված ղեկավարին: Կարծեմ՝ ոչ մի քաղաքական ուժ չբողոքարկեց այդ ընտրությունների արդար լինելը: Մանդատները վերցրեցին, ընդունեցին, որ դա ժողովրդի կամքն է:

Հիմա նախընտրական քարոզարշավ է, ժողովուրդը նորից իր հասցեին լսելու է հաճոյախոսություններ, գովասանքի խոսքեր, իր առջև նորից խոնարհվելու են, իրեն հռչակեն երկրի տեր: Ուստի նախընտրական տրամաբանության մեջ ես ոչ պոպուլյար բաներից եմ խոսում: Դա անում եմ միտումնավոր, հատկապես այն ֆոնին, որ արդեն Պուտինն է առաջարկում, որ հանրաքվե անենք, և ժողովուրդը որոշի՝ ում հետ է:

Ժողովուրդը շատ չի փոխվել վերջին 5 տարվա մեջ: Սա այն նույն ժողովուրդն է, որի վրա բարդելու են այն ամենը, ինչ արդեն ծրագրել են կաբինետներում:

Արամ Աբաջյան

Դիտվել է՝ 5659

Մեկնաբանություններ