Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Հնուց մնացած զինտեխնիկայի մեծ մասը նորից ներկել են ու հանել մարդամեջ. ժողովրդի աչքն են խաբում

Հնուց մնացած զինտեխնիկայի մեծ մասը նորից ներկել են ու հանել մարդամեջ. ժողովրդի աչքն են խաբում
12.05.2026 | 16:17

Որևէ երկրում ընդունված չի, նույնիսկ չի կարելի բանակի զինտեխնիկան տեղափոխել բաց, չծածկված վիճակում։ Զինտեխնիկայի քողարկված, բրեզենտով ծածկած, թաքուն տեղափոխումը նախևառաջ անվտանգային նպատակով է, որպեսզի ոչ ոք չիմանա, թե ինչ ունի տվյալ երկրի բանակը։

Հայաստանում էլ է այդպես արվել, ու դա նորմալ է։ Բայց վերջին շաբաթներին պարբերաբար տեսնում ենք, որ հատկապես մեծ մայրուղիների վրա օրվա մարդաշատ ժամերին հանկարծ հայտնվում են խոշոր զինտեխնիկա բարձած բեռնատարներ, առանց ծածկելու, այնպես, որ մարդիկ տեսնեն, թե ինչ զինտեխնիկա են տեղափոխում, ռազմական ոստիկանության ուղեկցությամբ, բարձր ձայնային ազդանշաններով ուշադրությունը իրենց վրա են գրավում։

Հասկացող մարդկանց համար ակնհայտ է, որ դա արվում է քարոզչական նպատակներով` առաջիկա ընտրություններին մարդկանց իշխանության կողմը գրավելու համար։ Իբր թե, տեսեք, տեսեք, ինչպիսի զենք է երկիր բերում Նիկոլը։

Իրականում այդ խոշոր զինտեխնիկայի մեծ մասը հնուց մնացած է, որը նորից ներկել են ու հանել մարդամեջ, ժողովրդի աչքն են խաբում։

Իսկ ընդհանրապես, բանակը ոչ մի կերպ չպետք է խառնել քաղաքականությանը, քանի որ դա ոչ միայն ամբարոյական է, այլև վտանգում է երկրի սահմանները։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 8652

Մեկնաբանություններ