Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ. Ծնունդդ շնորհավոր, Վանո՛

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ. Ծնունդդ շնորհավոր, Վանո՛
13.11.2013 | 10:55

Այսօր մեր Շարժման ամենավառ անհատականություններից մեկի՝ Վանո Սիրադեղյանի ծննդյան օրն է։ Վանոյի մոտ իրար են խառնված խենթությունն ու պետական մտածողությունը, տաղանվավոր գրողն ու բոլորին հասկանալու բացառիկ հատկությունը։ Հայաստանը մի տեսակ կիսատ և տխուր է՝ առանց Վանոյի, նրա տեսակի ու խոսքի։ Համոզված եմ՝ նույն մենակությունն ու լքվածությունը զգում է Վանոն։ Շնորհավոր, Վանո, մաղթում եմ, որ Հայաստանն ու դու իրար երբեք չկարոտեք:

Դիտվել է՝ 5597

Մեկնաբանություններ