ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

ՌԴ մեկնող միգրանտները քննություն կհանձնեն

ՌԴ մեկնող միգրանտները քննություն կհանձնեն
18.11.2013 | 11:35

Ռուսաստանի Կրթության նախարարությունը նախատեսում է խստացնել կանոնները Ռուսաստանում աշխատել ցանկացող միգրանտների նկատմամբ` փորձաքննության միջոցով:
Ըստ տվյալ կառույցի, օտարերկրյա քաղաքացիների փորձարկումը կներառի ոչ միայն ռուսերեն հարցեր, այլև տարածաշրջանին, երկրի պատմությանը, մշակույթին առնչվող, ինչպես նաև` իրավական հարցեր:
Այսպիսով, ռուս պաշտոնյաները հույս ունեն նվազեցնել ցածր հմտություն և մասնագիտություն ունեցող աշխատուժի հոսքը:
«Ռուսաստանի պատմության և հատկապես օրենքների և այլ գիտելիքների իմացությունը ՌԴ-ում ապրող օտարերկրյա քաղաքացիների մոտ նախկինում էլ կար, և այն առաջին անգամ մշակվեց Կրթության նախարարության հանձնարարությամբ»,- նշվել է օրինագծում:
Ի դեպ, կրթության նախարարությունը խոստացել է, որ ներկայացվող առարկաների հարցերը կպահանջեն նվազագույն գիտելիքներ, սակայն ռուսաց լեզվի հարցերը համեմատաբար ավելի բարդ կլինեն:
Քննության հայեցակարգը պետք է մշակվի այս տարվա վերջին, իսկ փորձարկումը կլինի 2014 թվականին:
Ենթադրվում է, որ միգրանտների քննությունը պարտադիր կդառնա 2015 թվականի հունվարի 1-ից: Նշենք, որ համապատասխան օրինագիծը Պետդումայի կողմից ընդունվել է 2013 թ. գարնանը: Օտարերկրյա քաղաքացիները, ովքեր կանցնեն քննությունը, կստանան վկայական, որը ուժի մեջ կլինի հինգ տարի ժամկետով:
Օրինագծի հեղինակներից մեկը` ԱԺ պատգամավոր Դմիտրի Վյատկինն ասել է, որ կլինեն հնարավոր բացառություններ` Ռուսաստանում աշխատել ցանակցող մարզիկների, արվեստագետների համար, քննությունից կազատվեն նաև այն բարձրաստիճան ղեկավարները, ովքեր երկրի խոշոր ընկերություններում ներդրումներ են կատարում:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3636

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ