ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Երկիրը ծածկել է արևային ամենաուժեղ մագնիսական փոթորիկը

Երկիրը ծածկել է արևային ամենաուժեղ մագնիսական փոթորիկը
10.01.2014 | 15:59

Արևի վրա արձանագրվել է հզոր բռնկում, ինչը Երկրի վրա առաջացրել է մագնիսական փոթորիկ, որը դարձել է ամենահզորը վերջին տասնամյակում: Դրա հետևանքներն առաջին հերթին զգացվում են ծերերի և երեխաների մոտ: Եղանակի հանդեպ զգայուն մարդկանց մոտ ևս առաջանում են սրտի և նևրոզների հետ կապված խնդիրներ:
Ի դեպ, գիտնականների կարծիքով, մոսկովյան այս ձմեռն ավելի շատ նման է գարնան, ինչն իր հերթին բացասական է ազդում առողջության վրա: Նրանց մեկնաբանմամբ, ոչ միայն մարդիկ են շփոթել եղանակները, այլև կենդանիները, միջատներն ու բույսերը:
Օդերևութաբանները կանխատեսում են, որ շուտով ամեն ինչ կընկնի իր տեղը: Շաբաթվա վերջին՝ հունվարի 11-12-ին, երկրի բոլոր տարածքներում կսկսի իջնել ջերմաստիճանը, կլինեն սառնամանիքներ: Անձրևին կփոխարինի թաց ձյունը, ապա կսկսվի իսկական ձմեռային փոթորիկ: Շաբաթ օրը ջերմաստիճանը զրոյից կիջնի մինուս երեքի, իսկ կիրակի արդեն` մինչև մինուս վեց աստիճան։ Կսկսվի հողմ, ճանապարհներին կտեղա ձնախառն անձրև:
Հիշեցնենք` երեկ ռենտգենյան հզոր բռնկում է տեղի ունեցել Արևի վրա: Գիտնականները նախազգուշացնում էին, որ մի կողմ շպրտված ամպի պլազման, հասնելով Երկիր, կառաջացնի մագնիսական փոթորիկ: Արևի վրա տեղի ունեցած X կարգի բռնկման աղբյուրը 1944թ. կետերից կազմված խումբն է:
Նշենք` նման փոթորիկ չի եղել վերջին 10 տարիների ընթացքում:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2646

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ