ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Բրունո Բրունիի ստեղծագործությունների ցուցահանդեսը

Բրունո Բրունիի ստեղծագործությունների ցուցահանդեսը
26.04.2014 | 11:04

Ապրիլի 26-ից մինչև հունիսի 2-ը Հայաստանի ազգային պատկերասրահում կկայանա իտալացի արվեստագետ Բրունո Բրունիի աշխատանքների հետահայաց ցուցահանդեսը, որը կազմակերպվում է ՀՀ Նախագահի բարձր հովանու և Հայաստանում Իտալիայի դեսպանատան հովանու ներքո:

Բրունո Բրունին ծնվել է Գրադարայում` Իտալիայի Պեզարո և Ուրբինո շրջանում: Այնուհետև տեղափոխվել է Համբուրգ և ընդունվել Գեղեցիկ արվեստների ակադեմիա (Hochschule für bildende Künste):
1970-ական թվականներին Բրունին հայտնի է դառնում միջազգային արվեստի աշխարհում որպես լիտոգրաֆիստ, նկարիչ և քանդակագործ: Բրունին այն քիչ լիտոգրաֆիստ արվեստագետներից է, ով «նկարում է ողջ աշխատանքը անմիջապես քարի վրա»:
Ազգային պատկերասրահում կազմակերպվող ցուցահանդեսի առիթով լույս կտեսնի նրա աշխատանքների կատալոգը` հայերեն, ռուսերեն, անգլերեն և իտալերեն:
Ցուցահանդեսի բացառիկ հովանավորն է իտալական «Ռենկո» շինարարական կազմակերպությունը:

Դիտվել է՝ 1671

Մեկնաբանություններ