ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Տարածաշրջանային կուսակցություն

Տարածաշրջանային  կուսակցություն
07.10.2014 | 00:30

Արցախում ստեղծվել է «Խաղաղություն և զարգացում» կուսակցությունը:
Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը մտադիր է նույն անունով, ըստ էության, նույն կուսակցությունը ստեղծել նաև Հայաստանում:
Գաղափարն ինքնին հետաքրքիր է:
Իհարկե, ինձ կարող են ասել, թե նման նախադեպ արդեն կա, և մատնանշեն ՀՅԴ-ն, որը գործում է թե Հայաստանում, թե Արցախում: Սակայն դաշնակցության պարագան մի քիչ ուրիշ է. այդ դեպքում մենք գործ ունենք միասնական կենտրոնով մի կուսակցության հետ, որի համար «գաղութի» «համայնքի» նշանակություն ունեն մյուս բոլորը, այդ թվում՝ Հայաստանի կառույցը:
Անդրիաս Ղուկասյանը, կարծես, նոր բանի մասին է խոսում. գործ ենք ունենալու երկու ավտոնոմ կուսակցության հետ, որոնք գործելու են նույն ցուցանակի շրջանակում՝ արժեքային նույն համակարգով, նույն նպատակներով ու գաղափարներով:
Օրինակ, ես միշտ մտածել եմ հարավկովկասյան այդպիսի մոդելի մասին, երբ Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում, նաև միջազգայնորեն չճանաչված հանրապետություններում, ստեղծվեն նույնանուն կուսակցություններ՝ նույն գաղափարախոսությամբ, նպատակներով ու այդ կուսակցություններն իրար հետ կապ ունենան կոնֆեդերատիվ հիմունքներով:
Կովկասյան պոտենցիալ այդ կուսակցության գաղափարախոսության հիմքում պետք է լինեն մարդն իր ազատություններով ու իրավունքներով, Հարավային Կովկասի միասնականության գաղափարը, տարածաշրջանի եվրոպական տեսլականը:
Այսօր գուցե ասվածն ուտոպիա է թվում, բայց վաղը կարող է իրականություն դառնալ, որովհետև տարածաշրջանի բոլոր ժողովուրդներս մեր փոքր միջավայրերից դուրս գալու և ընդհանուր գաղափար, նպատակ ձևակերպելու անհրաժեշտությունն ունենք:


Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 1502

Մեկնաբանություններ