ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Արթուր ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ. Հասան Ջեմալի այցելությունը ապաշխարանքի փոքրագույն քայլ է

Արթուր ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ. Հասան Ջեմալի այցելությունը ապաշխարանքի փոքրագույն քայլ է
15.12.2014 | 12:45

Շատերին թվում է ծափահարողները միշտ ճիշտ են, աշխարհն էլ կկործանվի նման ձև` հանդիսատեսի ծափահարությունների ներքո:
Ուզում եմ անդրադառնալ օրեր առաջ կինոմոսկվայի դահլիճում բազմաթիվ հակասական կարծիքներ առաջացրած կարևորագույն մի իրադարձության, որը ինձ համար պատմական նշանակություն ունի: Խոսքը Ջեմալ փաշայի թոռան` Հասան Ջեմալի հետ հանդիպան մասին է, որը հանրությանը ներկայացրեց «1915 Հայոց Ցեղասպանություն» գիրքը:
Եղան մարդիկ, ովքեր ասացին, թե ո՛վ է Ջեմալի թոռը, պետք է վառել նրանց, ովքեր բերել են նրան այստեղ:Ես գնացել էի ոչ թե Ջեմալի թոռով հիանալու, այլ հարցեր ունեի, որոնք այդպես էլ մնացին օդում կախված, որովհետև ժամանակ չկար, դահլիճը տրամադրված էր ժամ ու կես: Հասանը իր պապուն սպանած վրիժառուներին ավազակախումբ անվանեց, ինչը դահլիճում գտնվող մարդկանց դուր չեկավ, բայց, ըստ էության, ոչինչ էլ չարեցինք, շարունակեցին լսել, իսկ երբ Ցեղասպանություն բառը օգտագործեց՝ ծափահարեցին:
Երկրորդ համաշխարհայինի տարիներին նացիստների կողմից ստեղծված համակենտրոնացման ճամբարների գլխավոր դահիճների զավակները հենց նույն ճամբարներ գնացին և առերեսվեցին զոհերի զավակների հետ: Եվ ես դա համարում եմ պատմությունը մեղքերից սրբագրելու կարևորագույն քայլ:
Նմանատիպ հանդիպումները չեն կարող հարթ անցնել, կլինեն, անշուշտ, թերություններ, անհամաձայնություններ, անպատասխան հարցեր, բայց միանշանակ մերժել կամ թերագնահատել այս հանդիպման գաղափարային խորքը, նշանակությունը, կարծում եմ, այդքան էլ ճիշտ չէ: Այս այցելությունը գուցե ապաշխարանքի փոքրագույն քայլ է խոստովանանքի, ժողովուրդների հաշտեցման ճանապարհին: Ինձ գոհացրեց իր նախորդի մեղքը, ոճիրն ընդունելու և իր իսկ բառերով՝ «Հայոց Ցեղասպանության ցավը կիսելու» Հասան Ջեմալի գիտակցումը:

Դիտվել է՝ 3743

Մեկնաբանություններ