ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Շրջաբերական` դրամահավաքության դրսևորումները բացառելու համար

Շրջաբերական` դրամահավաքության դրսևորումները բացառելու համար
27.02.2015 | 17:47

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը շրջաբերական է ուղարկել ՀՀ մարզպետներին և Երևանի քաղաքապետին, որպեսզի վերջիններս հանձնարարեն իրենց ենթակայության ուսումնական հաստատությունների տնօրեններին` Մարտի 8-ի և Ապրիլի 7-ի տոնական միջոցառումները կազմակերպելիս ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները` դրամահավաքության դրսևորումները բացառելու համար:
ՀՀ ԿԳՆ ենթակայության դպրոցների տնօրեններն արդեն ստացել են նման հանձնարարական:

Դիտվել է՝ 1572

Մեկնաբանություններ