ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Նուռ-«մարգարեն» իր մարզում չի ճանաչվում

Նուռ-«մարգարեն» իր մարզում չի ճանաչվում
02.06.2015 | 00:38

ԱԺ պատգամավոր, ՀՀԿ Արարատի տարածքային կառույցի ղեկավար Կարինե Պողոսյանին հարցրինք` իսկապե՞ս Արամ Հարությունյանի` «քաղաքական ավազանի» անունով` պարոն Նուռի հետ, ով օր ու գիշեր «ընդդիմադիրվում» է Սերժ Սարգսյանին, շատ ջերմ հարաբերություններ ունի: «Ոչ, նման բան չկա»: «Տիկին Կարինե, նա եկել էր ԱԺ` լսումների, երբ դուրս եկավ Ձեր դիմաց, Դուք ջերմ բարևել, ողջագուրվել-համբուրվել եք նրա հետ, տեսել են»: «Չե՜մ ողջագուրվել»: «Թույլ տվեք ճիշտ ձևակերպեմ` ողջագուրվել եք հին բարեկամի պես, քանի որ Դուք Հովիկ Աբրահամյանի զարմուհին եք, իսկ պարոն Նուռը՝ Հովիկ Աբրահամյանի հովանավորյալն է եղել տևական ժամանակ»: «Շփոթում եք, եթե հիմա բերեք նրան, կանգնեցնեք իմ առջև, ես իրեն չեմ ճանաչի»: «Տիկին Կարինե, նա շատ «հայտնի» քաղաքական գործիչ է, հավերժ նախագահի թեկնածու, ձեր մարզից, անվերջ խոսում է ձեր` ՀՀԿ-ի նախագահի` Սերժ Սարգսյանի դեմ, խոսում է շատ կոշտ, օրերս էլ հիշողության պայծառացում էր ունեցել և ասել, որ Սերժ Սարգսյանը շատ «հակասահմանադրականն» է, քանզի իր ելույթը` հնչած ՀՀԿ խորհրդի նիստում` ընդդեմ Գագիկ Ծառուկյանի, հակասահմանադրական է, և ինքը հետևողական է լինելու այդ հարցում։ Հետո էլ ասում են` Արամ Հարությունյանի հյուրանոցը` Արարատի սրտում, հենց Հովիկ Աբրահամյանն է գնել, ո՜նց չեք ճանաչում նրան»։ «Ի՞նչ արած, պետք է համակերպվեք, որովհետև ես նրան չեմ հանդիպել, չեմ տեսել, չեմ ողջագուրվել, չեմ համբուրվել»:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2625

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ