ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Արմավիրցի ՀՀԿ-ական երիտասարդները գրքեր նվիրեցին համաքաղաքացիներին

Արմավիրցի ՀՀԿ-ական երիտասարդները գրքեր նվիրեցին համաքաղաքացիներին
20.02.2016 | 20:37

Փետրվարի 19-ին գիրք նվիրելու օրվա առթիվ Հայաստանի հանրապետական կուսակցության Արմավիրի տարածքային երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ անցկացվեց «Նվիրիր գիրք անծանոթին» խորագրով ակցիա, որի շրջանակներում երիտասարդ ՀՀԿ-ականները իրենց կարդացած գրքերից նվիրեցին համաքաղաքացիներին:

Օրը հիշարժան դարձնելու և ընթերցասիրության նկատմամբ արժևորող վերաբերմունք զարգացնելու նպատակով Արմավիր քաղաքի տարբեր հատվածներում գիրք նվիրելուն զուգահեռ ՀՀԿ-ական երիտասարդները անցորդների համար արտասանեցին Հովհաննես Թումանյանի քառյակներից, քանի որ օրը համընկնում է ամենայն հայոց բանաստեղծի 147-ամյակի հետ:

Ակցիային մասնակից անցորդների գոհունակություն և խանդավառություն արտահայտող հայացքները փաստեցին այն մասին, որ այսօրվա սերունդը ևս բարձր է գնահատում գրքի և գրագիտության դերն իր կյանքում:

Դիտվել է՝ 2505

Մեկնաբանություններ