ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Կրակոցներ Էջմիածնում

Կրակոցներ Էջմիածնում
17.09.2016 | 12:00

Էջմիածնի քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանը երեկ Էջմիածնում հնչած կրակոցներից հետո տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: «Էրեբունի» ԲԿ-ից հայտնեցին, որ երեկ գիշեր հիվանդանոց է տեղափոխվել Արթուր Թումանյանը և գտնվում է Նյարդաբանական բաժանմունքում։

Էջմիածնում քաղաքապետի թեկնածուների միջադեպը չի ուղեկցվել փոխհրաձգություններով: Կրակոցներ հնչել են միայն Էջմիածնի քաղաքապետի թեկնածու Կարեն Գրիգորյանի մեքենայի ուղղությամբ, որտեղից պատասխան կրակոց չի հնչել: Կարեն Գրիգորյանի և նրա թիմակիցների մոտ զենք չի եղել: Նրանց և Արթուր Թումանյանի թիմակիցների միջև քաշքշոց ու ծեծկռտուք է սկսվել, Գրիգորյանի թիմակիցները խլել են հրազենը և ծեծել նրանց: 23:00-ի սահմաններում քաղաքապետ Կարեն Գրիգորյանը վերադառնալիս է եղել Երևանից, եղել է եղբոր` Արման Գրիգորյանի մեքենայում: Երթևեկությանը հակառակ կողմից Արթուր Թումանյանը մեքենայով Կարեն Գրիգորյանի մեքենայի դիմաց է դուրս եկել և կրակել նրանց ուղղությամբ: Արթուր Թումանյանը եղել է նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանի եղբոր որդու՝ Ստեփան Աբգարյանի մեքենայում, մեքենայում ևս մեկ անձ է եղել:

Արթուր Թումանյանը հիվանդանոց է տեղափոխվել ոչ թե հրազենային վնասվածքի հետևանքով, այլ՝ տեղի ունեցած ծեծկռտուքի: Կարեն Գրիգորյանը և նրա թիմակիցները վնասվածքներ չեն ստացել:

Դիտվել է՝ 2185

Մեկնաբանություններ