ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

ՀՀԿ-ն համագումարին ընդդիմադիր ոչ մի ուժի չի հրավիրելու

ՀՀԿ-ն համագումարին ընդդիմադիր ոչ մի ուժի չի հրավիրելու
04.11.2016 | 10:33

ՀՀԿ ԳՄ նիստում քննարկվել են ներքաղաքական, ներկուսակցական, համագումարի կազմակերպչական հարցեր, բյուջեի քննարկումները, կուսակցության դիրքորշումը՝ ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասաց կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Անդրադառնալով նոյեմբերի 26-ին կայանալիք ՀՀԿ համագումարին` Շարմազանովը նշեց, թե չի կարծում, որ կուսակցությունում արտաքին ու ներքին քաղաքականության առումով կտրուկ փոփոխություններ կանեն: «Կուսակցությունը մնալու է ազգային պահպանողական կուսակցություն, կուսակցության ծրագրում պարզապես մարդու իրավունքների հետ կապված նոր դրույթներ կավելանան, եթե սպասում եք, որ կուսակցությունը դառնալու է լիբերալ կամ սոցիալ-դեմոկրատական, բնականաբար, նման բան չի լինելու»,- ասաց ՀՀԿ մամուլի խոսնակը: Շարմազանովը նշեց, որ համագումարին ընդդիմադիր ոչ մի ուժի չեն հրավիրելու:

Դիտվել է՝ 2004

Մեկնաբանություններ