ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

«Եթե ինչ-որ մեկը ցանկություն ունի ինչ-որ բան փոխելու, պետք է միանա ՀՀԿ-ին»

«Եթե ինչ-որ մեկը ցանկություն ունի ինչ-որ բան փոխելու, պետք է միանա ՀՀԿ-ին»
07.12.2016 | 11:36

Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի՝ ՀՀԿ-ին անդամակցելու դիմումի պատճառները նույնն են, ինչ վարչապետ Կարեն Կարապետյանինը: «Բազմիցս է խոսվել, որ վարչապետն ու իր թիմը եկել են ինչ-որ բան փոխելու: Ես կարծում եմ՝ Դոն Կիխոտի օրինակը մեզ ծառայել է նաև նախազգուշացում, որ միայնակ ու միայն մեր ուժերով մենք ոչ մի բան չենք կարող փոխել»,- «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ժամանակ ասաց նախարար Ալթունյանը: Նրա խոսքով՝ ՀՀԿ-ն այսօր ամենաազդեցիկ ուժն է Հայաստանում: «Եթե ինչ-որ մեկը ցանկություն ունի ինչ-որ բան փոխելու, նա պետք է միանա այդ ուժին»,- ասաց նա:


Պատասխանելով հարցին՝ մտավախություն չունի՞, որ ՀՀԿ-ին անդամակցելը կազդի իր վարկանիշի վրա, նախարարը ընդգծեց. «Ես 58 տարի ապրել եմ այս քաղաքում ու բազմիցս փորձել են իմ վարկանիշի հետ խաղալ, չի տուժել. անսասան է»:

Դիտվել է՝ 1589

Մեկնաբանություններ