ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Վարչապետ. «Մենք չենք կարող ունենալ որակյալ կրթական համակարգ առանց բարձրորակ ուսուցիչների»

Վարչապետ. «Մենք չենք կարող ունենալ որակյալ կրթական համակարգ առանց բարձրորակ ուսուցիչների»
02.02.2017 | 19:24

Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստում հանձնարարել է կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին մեկամսյա ժամկետում մշակել նախարարության Կրթության ազգային ինստիտուտի գործունեության բարելավման ծրագիր՝ կատարելով գործառույթների և կառուցվածքի համապարփակ վերանայում:


«Մենք չենք կարող ունենալ որակյալ կրթական համակարգ առանց բարձրորակ ուսուցիչների ու այսօրվա պահանջներին բավարարող բովանդակությամբ կրթական ծրագրերի: Այսօր, ցավոք, ունենք ուսուցիչների վերապատրաստումների ուղղակի ֆորմալ պրոցեսներ, երբ բովանդակային վերապատրաստումը հաճախ փոխարինվում է ուղղակի ֆիզիկապես ներկա լինելով: ՈՒնենք դասագրքերի որակի, բովանդակության սուր խնդիր, որը բարձրաձայնվում է թե՜ ծնողների, թե՜ ուսուցիչների կողմից»,- նշել է վարչապետը։

Դիտվել է՝ 2423

Մեկնաբանություններ