ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Արմեն Մարտիրոսյան. Մենք գալիս ենք իշխանափոխություն իրականացնելու

Արմեն Մարտիրոսյան. Մենք գալիս ենք իշխանափոխություն իրականացնելու
05.03.2017 | 22:14

Սկսվեց դեպի հաղթանակ մեր քայլարշավը, Արմեն Մարտիրոսյանի այս հայտարարությամբ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը (ՕՐՕ) մեկնարկեց նախընտրական քարոզարշավը։ «Մենք երկար ժամանակ ենք ասել, որ Հայաստանում անհրաժեշտ է միասնություն, որ Արցախն ու Սփյուռքը Հայաստանի հետ միասին մեկ օրգանիզմ պիտի լինեն, և մեր քայլերը միասնական ջանքերով պիտի տանեն հաղթանակի։ Այսօր այս եռամիասնությունը ստեղծել ենք։ Դաշինքը ներառում է և Սփյուռքը, և Արցախը, և առավել ևս Հայաստանը»,- ընդգծեց Արմեն Մարտիրոսյանը։

Նա նշեց, որ ՕՐՕ-ի քայլերը միտված են լինելու երկրում աղքատության, անարդարության և իշխանության մոնոպոլիաների վերացմանը։ «Մենք գալիս ենք իշխանափոխություն իրականացնելու համար։ Մեր արժանապատվությունը վերականգնելու համար, հայ քաղաքացուն, հայ գյուղացուն հնարավորություն ընձեռելու, որ կարողանա իր աշխատանքով, իր նվիրումով շենացնել հայոց երկիրը։ Մենք գալիս են ու մենք հաղթելու ենք»,- նշեց Արմեն Մարտիրոսյանը։

Դիտվել է՝ 1146

Մեկնաբանություններ