ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

«Բոլոր ոլորտներում նույն քաղաքականությունն է»

«Բոլոր ոլորտներում նույն քաղաքականությունն է»
25.09.2018 | 00:43

Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավոր խորհրդական ԳԱԳԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ կարծում է, որ այս իշխանությունը շարունակում է նախորդի տնտեսական քաղաքականությունը։


-Ձեզ տեսանելի՞ է այսօրվա իշխանության տնտեսական քաղաքականությունը, ի՞նչ ուղղությամբ ենք գնում։
-Տեսանելի է` գյուղատնտեսության զարգացում, արտահանման ծավալների ավելացում, նոր աշխատատեղերի ստեղծում։
-Ասել է` համաձայն չե՞ք այն տեսակետին, թե նոր իշխանությունների տնտեսական քաղաքականությունը չի կայացել։
-Շարունակվում է սկսած տնտեսական քաղաքականությունը թե՛ տուրիզմի, թե՛ արդյունաբերության, թե՛ գյուղատնտեսության, թե՛ թեթև արդյունաբերության ոլորտներում։
-Կարեն Կարապետյանի տնտեսական քաղաքականությու՞նն է շարունակվում։
-Այո։
-Փոփոխություններ չկա՞ն։
-Ոչ, սկզբունքային փոփոխություններ չկան, բոլոր ոլորտներում նույն քաղաքականությունն է, որովհետև հիմնական բանաձևը մեկն է։ Այլ բան է այդ ամենը մի քիչ դանդաղ, մի քիչ արագ, մի քիչ աջ, մի քիչ ձախ իրականացնելը։
-Կարեն Կարապետյանի կառավարությունը մեծ ուշադրություն էր դարձնում ներդրումներին, այսօր անգամ գումարներ ներդրող գործարարներին կարելի է հեշտությամբ պիտակավորել։
-Ներդրողների նկատմամբ միշտ պետք է ուշադիր լինել։ Պետք է նաև օբյեկտիվ լինել ու արձանագրել, որ այն տնտեսական քաղաքականությունը, որը նախկինում էր իրականացվում, շարունակվում է նաև հիմա։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 5162

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ