Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Ասելով չի, գեն ու դաստիարակություն է

Ասելով չի, գեն ու դաստիարակություն է
12.08.2023 | 11:07

Նա, ով թեկուզ մեկ արցախցի ընկեր ունի կամ թեկուզ չունի, կարծում եմ՝ մեծ անտակտություն է սովի միջոցով ցեղասպանության ենթարկվող Արցախի այս ծանր օրերին լի սեղանների շուրջը բազմած նկարներ հղելը:

Սա, իհարկե, ասելով չի, գեն ու դաստիարակություն է, երբ կաղի կողքով վազելով չես անցնում:

Վերջին օրերին Գորիսի Հարժիս գյուղի բողոքի տեսանյութն է տարածվում. գյուղացիները փակել են մայրուղին, տեղի ու մարզային իշխանությունից պահանջում են այն վերանորոգել:

Չգիտեմ՝ ու՞մ մտահղացումն էր սա, բայց հաստատ ամենալավը չէ. այս ֆոնին, երբ Արցախը մի հի՜ն, մաշված, քարքարոտ ճանապարհ, մի բարակ արահետ էլ չունի, որ մեռնողին գոնե բամբակով ջուր տանի:

Չգիտեմ, այս տեսակն ինչ սրտով է ապրում ու շնչում, կուշտ ու կուռ դեմքերով՝ ինքնագոհ ու նողկալի, նստում ծանրաբեռ սեղանի շուրջ՝ քիչ հերիք, նկարվում ու հղում համացանցում:

Եթե այդքան անզուսպ եք կերուխումերում, քեֆերում, նույնն արեք՝ առանց ցուցադրելու:

Այնտեղ մի խնձորն էլ շռայլություն է մանկան համար, իսկ դուք արևելյան մրգերի ու քաղցրավենիքի շքերթ-մրցույթ եք բացում ձեր հոգիների պես՝ ձեր ցանցառ էջերում:

Սուսաննա Բաբաջանյան

Դիտվել է՝ 5165

Մեկնաբանություններ