Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Հերթական այլանդակությունը, «դասագիրք» անվան տակ

Հերթական այլանդակությունը, «դասագիրք» անվան տակ
07.09.2024 | 19:02

Գիրքը կոչվում է «Իմ հայրենիքն ու աշխարհը», այսինքն գլխավոր բովանդակությունը պետք է լինեին Հայաստանն ու հայերը, իսկ աշխարհը այդ համատեքստում, բայց ի՞նչ կա այս «դասագրքում» հայերի ու Հայաստանի մասին, ոչինչ կամ գրեթե ոչինչ։

Եվ, վերջապես ո՞վ կարող է ասել, ի՞նչ կապ ունի ձեղնահարկը հայոց պատմության, համաշխարհային պատմության կամ աշխարհագրության հետ, համաշխարհային պատմության ամենակարևոր հարցն ա՞յն է թե «ինչ կարող են անել աղջիկները», իսկ թեյ խմելը ի՞նչ կապ ունի հայոց կամ համաշխարհային պատմության հետ, թե՞ դասագրքի վայ հեղինակները «բոստոնյան թեյախմությունը» այլ կերպ են հասկացել։

Դեկտեմբերի 26, իսկ հունվարի 6-ի մասին ոչ մի խոսք, կարևոր է թե ինչի՞ն են հավատում Հնդկաստանում, իսկ Հայաստանում։

Իհարկե «ամենակարևոր» թեմաների մասին չեն մոռացել. Իշտար՝ Իմհոթեփ, Թոթ և Մաաթ, Ապոլոն և Դիոնիսոս, Իշտար և «գլխավորը» իհարկե Ռամա և Սիտա։

Թե չէ, ու՞մ են պետք Արտաշեսն ու Սաթենիկը, Հայկն ու Բելը, Արա Գեղեցիկն ու Շամիրամը, Տիգրանն ու Աժդահակը, Տորք Անգեղը, Սասունցի Դավիթը, Առյուծ Մհերն ու մյուս «պաթոսները», կամ ի՞նչ Արարատ՝ «ՈՒրարտու» և վերջ։

Թե բա «պապիկը շարունակում է զարմանալ»- նման հիմար վերնագրեր ու «պաթոսազուրկ» ապարժեքային թեմաներ տեսնելով, պապիկը և կզարմանա և կզայրանա։

Անի ՄԵԼՔՈՆՅԱՆ

Հ. Գ.1

Դասագրքի հեղինակ(ներին) ու դասագիրքը երաշխավորողներին, անհրաժեշտ է հարկադիր բուժման ուղարկել։

Դիտվել է՝ 13379

Մեկնաբանություններ