ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Ստորաքարշությունը, հողատվությունն ու միջանցքատվությունը թանկ արժեն ու բարձր են գնահատվում

Ստորաքարշությունը, հողատվությունն ու միջանցքատվությունը թանկ արժեն ու բարձր են գնահատվում
10.08.2025 | 11:44

2026-ի ԱԺ ընտրությունները խոստանում են ամենապարադոքսալը լինել պատմության մեջ։ Աշխարհի՛ պատմության մեջ։

Թվում է, թե աղանդավորների ու տուն պահողների 4-5 տոկոս ձայները չնչին բան են, նույնիսկ՝ անցողիկ էլ չեն։ Բայց Թրամփի ու Ալիևի խրախուսական ժպիտները, Էրդողանի հեռահար օրհնանքը այլ բան են ասում։

Ասում են՝ արդեն կարող ես նախընտրական ցուցակներդ կազմել, կարող ես նկարել՝ ինչ ուզում ես, ինչպես ուզում ես ու ինչքան ուզում ես։ Ցանկացած անհավանական արդյունք ճանաչվելու ու ողջունվելու է սիոնաթաթարական աշխարհի կողմից։

Հիմա՝ պարադոքսը։

Այդ խրախուսական ժպիտները նշանակում են նաև, որ կարող ես կազմել նույնիսկ․․․ «ընդդիմության» ցուցակները։ Հա, պետք չէ զարմանալ։ Ինքը պիտի որոշի, թե ով պիտի լինի իր «ընդդիմությունը» ու քանի տոկոսով պիտի լինի։ «Ընդդիմությունը» շվարած է, «ընդդիմադիրի» վիճակը հեչ նախանձելի չէ։ Նա չի կարող բացահայտ քծնել ու շողոքորթել, ինչն ամենօրյա եռանդով անում են սաֆարյան ստյոպը, շիրինյան լևոնն ու նմանները՝ նոր ցուցակներում տեղ ունենալու համար։ Ընդդիմադիրները նոր բան պիտի մտածեն, նոր ծառայություն պիտի մատուցեն․ միայն շվարելը կամ երբեմն-երբեմն լիցքավորվող հանրության գոլորշին կապիկություններով բաց թողնելը այլևս քիչ է։

Նորաձև՛ բան պիտի մտածեն։ Այնպիսի մի բան, որի օրինակը տվեց ցուցակկազմիչը Վաշինգտոնում՝ աշխարհը պատերազմական-ցեղասպանական քաոսի մեջ թաղող Թրամփին նոբելյան մեծարանքներ շռայլելով։ Ստորաքարշությունը, հողատվությունն ու միջանցքատվությունը թանկ արժեն ու բարձր են գնահատվում։

Ահա, 2026-ին մանդատները նորոգելու համար նման մի բան է պահանջվում «ընդդիմադիր», հավակնություններ ունեցողներից։ Նորաձև՛ բան է պահանջվում։

Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3225

Մեկնաբանություններ