«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Կառավարությունը, այո, դու ես, բայց պետությունը քոնը չէ, մերն է, իմն է, հայերինն է

Կառավարությունը, այո, դու ես, բայց պետությունը քոնը չէ, մերն է, իմն է, հայերինն է
29.08.2025 | 11:06

Նիկոլն այսօր մասամբ ազնիվ էր, «Կառավայությունը ես եմ» ձեւակերպումը ոչ միայն անպատիժ մեծամտության, այլեւ երկրում մոլեգնող բացահայտ ավտորիտարիզմի ախտորոշումն էր։

Առհասարակ, ստելու նրա մոլուցքը տրանսֆորմացվում է. եթե նախկինում նա ստում էր թե անցյալի, թե ներկայի, թե ապագայի մասին, ապա արդեն մի քանի շաբաթ է, ինչ գոնե անցյալի մասով նա բացում է իր գրեթե բոլոր խաղաքարտերը ( օգոստոսի 23-ի ուղերձը վկա)։

Սակայն նրա անկեղծությունը լիարժեք չէ նման ինքնամոռաց մեծամտության մեջ։ Էլ ավելի ազնիվ կլիներ կրկնել ոչ թե Լյուդովիկոս 14-րդի ( «Պետությունը ես եմ») , այլ 15-րդի միտքը. «Ինձանից հետո՝ թեկուզ ջրհեղեղ», որովհետեւ նա վերաբերում է մեր ժողովրդին եւ պետությանը հենց այդ սկզբունքով։

Միեւնույն ժամանակ ֆրանսիական այդ թագավորների օրինակն էությամբ ընդհանրապես իր հագով չէ, քանզի եթե նրանք լուսավորյալ, ապա Նիկոլը՝ խավարամիտ աբսոլյուտիզմի ջահակիր է։

Ինչ վերաբերում է «ժողովրդի ձեռամբ ընտրություններին Սերժ Սարգսյանի եւ Քոչարյանի քաղաքական լեզուները կտրելու» ֆանտազիային, ապա մի կողմից ուրախալի է, որ այս անգամ նա փորձում է պախկվել հայ, այլ ոչ թե ադրբեջանցի ժողովրդի թիկունքում։

Իսկ մյուս կողմից այս «հույսը» խիստ տարօրինակ է, քանզի իրական կյանքում նույն ժողովուրդը նրա մասին այնպիսի՜ ֆանտազիաներով է արտահայտվում, որ նույնիսկ ամենափչացած կայքի կատեգորիաներում նման վիդեոներ չկան։

Նիկոլ, կառավարությունը, այո, դու ես, բայց պետությունը քոնը չէ, մերն է, իմն է, հայերինն է։

Արմեն ԱՇՈՏՅԱՆ

Դիտվել է՝ 5960

Մեկնաբանություններ

blank" class="zoomgraphics">.